04 09 2024

Արդյո՞ք կարելի է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը․ Սոնա Աղեկյան

Արդյո՞ք կարելի է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը․ Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար վիճակում է` ամենուր խցանումներ են, ավտոբուսները գերբեռնված են ուղևորներով, չգիտեմ, արդյո՞ք կարելի է այդքան բեռնել այդ ավտոբուսները, կդիմանա՞ն այդ ծանրությանը։

Նոր ուստարին է մեկնարկել, մայրաքաղաքի ոչ մի դպրոցի մոտ չկա ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, առաջին դասարանցիների համար ավանդական դարձած «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը

2024-2025 ուստարվա համար նախապես հայտարարվեց, որ նախկին մեկ ամսվա փոխարեն լինելու է 10 օրյա միջոցառում, դա էլ չկա։

Աշխատանքից ուշացող վարորդները հետիոտնային անցումների վրա, կանաչ լույսի տակ վարում են դպրոց շտապող երեխաների վրա։

Չկա Պետության ներկայացուցիչը, այստեղ էլ քաղաքացուն թողեցին մեն-մենակ, կկարողանա զգուշանալ` կփրկվի, հակառակ դեպքում կունենանք վրաերթեր, որի մեղավորը` վստահաբար կարող եմ ասել, որ լինելու է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն։

Էլ չեմ խոսում, որ գծանշումներն էլ թարմացված չեն` Երևանի քաղաքապետարան, ինչի՞ չեք իրականացրել այս կարևոր գործառույթը։ Գումար դուրս եք գրել, չէ՞, բա ինչո՞ւ չեք ներկել, որ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար տեսականորեն հասկանալի լինի, ոնց պետք է հատեն փողոցն ու հասնեն դասարան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ