Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդմ Սոնա Աղեկյանն այսօր` նոյեմբերի 1-ին , առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչ է կատարվում Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում։
«Սա է Երևանի քաղաքապետարանի պատկերը։ Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով, ոչ թե էլեկտրական թանկ ամենագնացներով, եկեք, երթևեկեք մեր քաղաքացիների պես։ Հրավիրում եմ Սուրեն Գրիգորյանին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարան, մեր ուսանողներին ապահովեք նորմալ վիճակ, որ կարողանան հասնել իրենց դասին:
Սա կոչվում է տրանսպորտային բարեփոխում Տիգրան Ավինյանի եւ ՔՊ կուսակցության կատարմամբ: Այսօր նոյեմբերի 1-ն է, իսկ հունվարի 1-ից այս խայտառակ երթեւեկության համար մեր քաղաքացիները գրեթե 3 անգամ ավելի են վճարելու»,-նշել է ավագանում անդամը։
Հիշեցնենք, որ այսօրվանից հանրային տրանսպորտով երթեւեկելու համար քաղաքացին կամ պետք է ունենա 100 դրամ, կամ վճարում կատարի «Թելսել»-ի սարքերի միջոցով:
Մանրամասները տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը