06 08 2024

Աղբն ամենուր է, իսկ պատասխանատուները մեկնել են հանգստանալու. Սոնա Աղեկյան

Աղբն ամենուր է, իսկ պատասխանատուները մեկնել են հանգստանալու. Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սունա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը բառացիորեն չի աշխատում, այն պարագայում, երբ 2024 թվականի բյուջեով 8,7 %-ով ավելացել է այդ նույն հիմնարկի պահպանման ծախսերը և այս պահին կազմում է 5,0 միլիարդ դրամ...

Իսկ աղբն ամենուր է։ Մայրաքաղաքի օդի մեջ սավառնում են պոլիէթիլենային տոպրակներ, դե իսկ շինարարական աղբի մասին էլ չպատմեմ, բոլորդ էլ ամեն քայլափոխի տեսնում եք։

Պատասխանատուները մեկնել են հանգստանալու, ո՞նց կարելի է հանդուրժել այս իրավիճակը, ի՞նչ խղճով են աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, երբ չեն կատարում ի պաշտոնե իրենց պարտականությունները։

Երևան, Պուշկինի փողոց, հենց հիմա և Ձորաղբյուր` ամառանոցների սկիզբ, դե իսկ գարշահոտության մասին էլ չխոսեմ...

Սա է ՔՊԿ դեմքը Երևանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ