Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«35 միլիոն դրամ ՝ ջրհեղեղից տուժածներին և 33 միլիոն դրամ պարգևավճար՝ մարզպետարանի պաշտոնյաներին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ աղետի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման նպատակով բնակիչներին տրամադրել 35միլիոն 327 հազար 700 դրամ։
Տավուշի մարզպետը նախկինում պատասխանելով իմ հարցմանը ՝ ջրհեղեղից տուժածներին փոխհատուցելու մասին, նշել է․ «Գյուղացիական տնտեսություններին, օժանդակ կառույցներին, տնտեսվարողներին, ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասի փոխատուցման և սոցիալական աջակցության հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում»։Այսինքն՝ այս փուլում փոխհատուցել են միայն հեղեղված բնակարանների տերերին։
Սակայն անցած վեցուկես ամսում որպես պարգևավճար պետբյուջեից մեծ գումարներ են բաժանել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2024թ․ հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգևավճար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը