ՌԴ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդներ են հիմնարկի աշխատակիցներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությանը հղումով, միջադեպի հետևանքով կա զոհ և տուժածներ։
Գործակալության փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ։ Միջադեպը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հարձակման ժամանակ սպանվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։
Հաղորդվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, այժմ գաղութում պատանդներին ազատելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։
Ռուսական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։
Ուժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ էին վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկջոկատայինների գրոհը տևել է կես ժամ՝ տեղական ժամանակով 16.00-16.30-ը։ Նշվում է, որ գրոհի ժամանակ 23-ամյա տաջիկստանցի բանտարկյալ Նավրուզին փորձել է իրեն պայթեցնել մահապարտի ժիլետի օգնությամբ: Սակայն համակարգը չի աշխատել, և հատուկջոկատայինները հասցրել են նրան վերացնել։
Ըստ լրատվամիջոցների՝ պատանդառուները եղել են չորս հոգի․ 2-ն՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Տաջիկստանի քաղաքացիներ։
Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ չորս բանտարկյալները վնասազերծվել են։
Հիշեցնենք, որ գաղութում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Բանտարկյալները սպանել էին աշխատակիցներից մեկին։ Նրանք պահանջում էին ուղղաթիռ և 2 մլն դոլար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը