2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 16
2. «Արթիկ» ՔԿՀ – 28
3. «Վանաձոր» ՔԿՀ – 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 44
5. «Գորիս» ՔԿՀ – 7
6. «Հրազդան» ՔԿՀ - 24
7. «Աբովյան» ՔԿՀ – 20
8. «Սևան» ՔԿՀ – 99
9. «Կոշ» ՔԿՀ – 43
10. «Արմավիր» ՔԿՀ – 34
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը