Մայր Աթոռից շնորհավորական ուղերձ են հղել Գարեգին Երկրորդի ծննդյան օրվա կապակցությամբ որում ասովում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ջերմորեն շնորհավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով:
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված կենաց արևշատություն և անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին մեր երկրի համար ծանր ու դժվարին այս իրավիճակում առաջնորդելու Առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր տիրավանդ առաքելության շավիղներով և արդյունավորելու ջանքերը ՝ ի նպաստ մեր Հայրենիքը վտանգող մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը