Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը լուսանկար է հրապարակել Կիրանցի պարսպապատ սահմանից։ Լուսանկարում երևում է ճանապարհային անցում դեպի պարիսպ, որի հակառակ կողմում արդեն Ադրբեջանն է։
«Կիրանց. անցում երեխաների համար՝ դեպի Ադրբեջան։ Պատից էն կողմ Ադրբեջան ա»,- հրապարակմանը կից գրել է Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը