Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Բաղանիս գյուղից էլ տարածքային կորուստներ ենք ունենալու:
Սահմանազատման, իրականում՝ միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետևանքով տարածքային կորուստներ ենք ունենալու նաև Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում։ Նախկինում ադրբեջանաբնակլ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո նոր առաջացած սահմանին ա փշալարէ փռվել, սակայն այդ փշալարը հիմնական չէ, առաջիկայում Կիրանցի նման, այդտեղ հիմնական փշալար է անցկացվելու, որից հետո խնդիր է ծագելու դեպի հայկական սահմանապահ դիրքեր տանող ճանապարհ բացելու։ Բաղանիս գյուղից հայտնեցդին, որ այդ ճանապարրհը բացվելուէ համայնքի պահեստային հողերից Բաղանիսի բնակիչ Արարատ Հարությունյանին երկարաժամկետ վարձակալությամբ տրված տարածքով։Խորհրդային շրջանում այդ տարածքում Բաղանիսի սովխոզին պատկանող թռչնաբուծական տնտեսություն էր գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը