26 07 2024

Բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա իրականացվում է  իրավունքի պետական գրանցում, կլինեն էլեկտրոնային



 

Կադաստրի կոմիտեն ընդլայնել է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը։ Փոփոխություններին մամուլի ասուլիսում անդրադարձավ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։

Նա նշեց, թե որ փաստաթղթերն են ներկայացվելու էլեկտրոնային․ դրանք բոլոր իրավահաստատող փաստաթղթերն են, որոնց հիման վրա իրականացվում է  իրավունքի պետական գրանցում

Հարցին, թե ինչ ծավալի փաստաթղթեր են, որոնք ներկյացվելու են էլեկտրոնային, պաշտոնյան ասաց․ «2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դա վերածենք էջերի քանակի, կստանանք մեծ թիվ, քանի որ փաստաթուղթը կարող է մինչև 40 էջ ունենալ։ 2024թ․ մինչև հուիսի 24-ը արդեն ներկայացվել է 182 հազար թղթային տարբերակով փաստաթուղթ»։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ