21 06 2023

Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում

Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում

ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում  է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Ինչպես հայտնում են Կադաստրի կոմիտեից, հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում. քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,

 

բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ