26 07 2024

Սահմանազատման արդյունքում այլ գյուղերի բնակիչներ է՞լ կունենան կիրանցեցիների խնդիրներից․ հարց կադաստրի կոմիտեին



Օրենքով նախատեսված է, որ կադաստրի վկայականները համարվում են ճիշտ եւ ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ այդ գրանցումները դատարանի որոշմամբ անվավեր չեն ճանաչվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում, այսպես կոչված սահմանազատման գործընթացի արդյունքում մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին, թեեւ նրանք ունեցել են կադաստրի վկայականներ:

«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում, հնարավոր է՝ նման դեպքեր լինեն: Մնացածը սահմանված կարգով կիրականացվի»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ