25 07 2024

Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան

Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը որոշել էր անդրադառնալ իմ անշարժ գույքին, եկամուտներին ու խնայողություններին։ Հա․․․ կնոջս էլ չէին մոռացել։

Ուրեմն իմ ժառանգած անշարժ գույքի մասին շտապեցնեմ տեղեկացնել։ Այո, ես Անաստասավանում ունեմ ՄԵԿ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ բնակարան։ մայրական տատս ու պապս ինձ էին կտակել հեռավոր 2005 թվականին։ Ժառանգությունն ընդունել եմ 2009-ին, երբ մահացավ տատիկս։ Մյուս ժառանգած բնակարանը (սեփական տունը) գտնվում է Կոնդում։ Կառուցվել է 1936 թվականին հորական պապուս կողմից։ Տան մակերեսը մոտ 25 քառակուսի մետր է, մոտ 200 քառակուսի մետր էլ հող կա։ Տան իմ մասնաբաժինը ․․․․ 1/12-րդ մասն է։ Հողի սեփականատերերի թիվն ավելի մեծ է։

Ժառանգությունն ընդունել եմ 2019 թվականին։ Եթե առնող լինի, հենց հիմա պատրաստ եմ վաճառել։ Գին ասեք։

Այնպես որ, պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ Պատրաստ եմ իրենց համար էքսկուսիա կազմակերպել։ Բայց իրենք էլ թող ՔՊ-ական պատգամավորների վերջին տարիներին կառուցած ու գնած տները թող ցույց տան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ