15 07 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և դա շատ դրական է»,-ասել է նա:

«Մարդկանց ճնշում են, ոմանց սոցիալական իմաստով են փորձում ճնշել, ոմանց տարբեր մեթոդներով, ընդհուպ գործից հանելու միջոցներով։

Շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին, համակարգող խորհուրդի նիստ ենք ունեցել, գործողությունների որոշակի ուղղվածությունը կա»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ