07 07 2024

Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am

Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի հանդիպումը չեղարկել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ 

Պատճա՞ռը։ 

«Հետույքից է բռնել, գցել անկողնու վրա ու պառկել վրան»։ Դերասան Էնթընի Ռեփը 2017թ․ պատմել է, որ Քևին Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է արել 1986թ, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին՝ 26։  2020թ․ դատի է տալիս Սփեյսիին։

Եվս երեք հոգի են հայց ներկայացնում՝ պնդելով նույն բաները։ 

2023թ․ դատարանը արդարացնում է Սփեյսիին։ Նա անմեղ է։ 

«Ոսկե ծիրան» փառատոնը դերասանին հրավիրել է Հայաստան։

Կինոսերների հետ հանդիպում պետք է լիներ Ամերիկյան համալսարանում, սակայն միջոցառումը չեղարկվել է։  Պատճառը գրաքննությունն է։ 

Պատճառը գրաքննությունն է։ 

Գրաքննողներն են՝ 9 ՀԿ-ներից* բաղկացած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոնք նախ պահանջում էին Սփեյսիին չբերել Հայաստան, իսկ հիմա պահանջում են չեղարկել հանդիպումները։ Նրանց կոչերին միացել են նաև Ամերիկյան համալսարանի ուսանողներ։ 

Արդարադատություն և իրավունք

Մարդուն մեղավոր և անմեղ ճանաչելու, պատիժը սահմանելու կառույցը դատարանն է։  Դատարանը անմեղ է ճանաչել Սփեյսիին, բայց Հայաստանի ՀԿ-ները որոշել են՝ իրենք պիտի պատժեն մի բանի համար, որը ապացուցված չի և իրենք էլ ոչ կարողությունն ունեն, ոչ իրավասությունը դա անելու։ Հետևաբար ՀԿ-ները ոտնձգություն են իրականացնում անմեղ մարդու դեմ՝ իրենց արտադատականական բնույթով։ 

Պատմությունից հայտնի են այդպիսի արտադատարանային ուղեղ ունեցող բռնակալներ, որոնք կառույցներ են ստեղծել ոչ թե արդարադատության համար, այլ դատողի քմահաճույքների։  Մաքսիմիլիեն Ռոբեսպիերն ու Իոսիֆ Ստալինը եռյակներ էին ստեղծել, որ իրանց ուզած վճիռներն անցկացնեն, Ադոլֆ Հիտլերը ժողովրդի դատարան էր ստեղծել, Նիկոլ Փաշինյանը՝ հակակոռուպցիոն դատարան և քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում նաև դրա միջոցով։

ՀԿ-ների արածը  արտադատարանային և լինչյան դատաստանի խառնուրդն է, որտեղ ոչ թե մասնագետներին է վերապահվում անձի ճակատագիրը, այլ Հայաստանի քաղաքացուն անպաշտպան թողած ՀԿ-ների։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ