04 06 2021

Գրաքննության առումով այսօրվանից վատ հաստատ չի լինելու․ Արմեն Գևորգյան



Սպառնալիք բառը տեղի չէր, հարց է հնչել Երկրորդ նախագահն իր տեսակետն է արտահայտել։ Սպառնում են դեռևս այսօրվա իշխանությունները բոլորիս՝ հանրությանը, քաղաքացիներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը ի պատասխան լրագրողի հարցին, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ «սպառնում» է, որ Հայաստանում գործող  միջազգային կազմակերությունները պետք է փակել։

Արմեն Գևորգյանը նշեց, որ ուզում է մի շոկով կիսվել, որն առավոտյան է ապրել. «Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող  վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշ հատվածներ, եթե այդ հատվածներով պետք է այսօրվա աճող սերունդին մեծացնենք, այդ մոտեցումները սերմանենք իրենց, դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում»:

Հարցին՝ արդյոք լրատվամիջոցների դեպքում, գրաքննություն է գործելու, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Գրաքննության առումով այսօրվանից վատ հաստատ չի լինելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ