Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2023թ.-ի հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 10 մլն 301.6 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13.2 տոկոսով:
Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 972.3 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 1 709.7 հազար դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 1 289.1 հազար դոլարի:
Այս տարվա հունվար-օգոստոսին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 13.5 տոկոսը՝ 1 392.8 հազար դոլար, ապա՝ Չինաստանից, 1 216.8 հազար դոլարի, ընդհանուրի 11.8 տոկոսն է: Երրորդ տեղում Ֆրանսիան է՝ 1 003.3 հազար դոլար, ապա՝Գերմանիան, որտեղից ստացված 939.7 հազար դոլարի մարդասիրական օգնությունը կազմում է ընդհանուրի 9.1 տոկոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը