01 07 2024

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը․ Բագրատ սրբազան

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը․ Բագրատ սրբազան

«Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա  հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-այսօր հավաքի ավարտին հայտնեց Բագրատ Սրբազանը՝ նշելով որ այդ օրը շատ կարևոր է , որովհետև երկիրը գտնվում է  հակասահմանադրական գործողություններով, մոլուցքի մեջ ապրող չարիքի ծնած իրականության մեջ։

Սրբազանը կարևորեց, որ Սահմանադրության օրն արժևորեն,  գնահատեն, և վերաբերմունք հայտնեն մայր փաստաթղթի նկատմամբ։

«Գնահատականները տարբեր կարող են լինել, բայց Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է»,- ասաց Սրբազանը։

Նա հայտարարեց նաև՝ պայքարը շարունակվելու է՝ մինչև չարիքն արմատախիլ արվի մեր երկրից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ