20 06 2024

Ադրբեջանի խորհրդարանը կհայտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

Ադրբեջանի խորհրդարանը կհայտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը հունիսի 21-ին արտահերթ նստաշրջանի նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունի խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Դրա մասին հայտնել է ադրբեջանական Turan գործակալությունը։

Տեղեկությունն անուղղակիորեն հաստատվել է խորհրդարանում մանդատների բացարձակ մեծամասնություն ունեցող իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունում այսօր ընդունված փակ նիստով։

Ըստ ամենայնի, նրանք նախաձեռնելու են խորհրդարանի ինքնալուծարումը։ Դրանից հետո Միլի Մեջլիսը կդիմի երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։

Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանախովը չէր բացառել խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոյեմբերից շուտ՝ հաշվի առնելով Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական միջազգային գագաթնաժողովը։

Քանի որ ընտրությունները հայտարարվում են քվեարկության օրվանից երկու ամիս առաջ, եդնթադրաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ