20 06 2024

«Բարեփոխումների» ալիքը հասել է իքնագլորներին



Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստում ինքնագլորների երթևեկության կանոնների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանիվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Երկու դեպք կարող ենք ունենալ․ կա՛մ ունենում են սեփական ինքնագլորներ, կա՛մ վարձակալությամբ տարբեր ընկերությունների կողմից։ Պետք է ունենան ստուգաչափման սարքեր հատկապես ղեկով կառավարվող ինքնագլորների դեպքում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ