26 02 2024

ՆԳ փոխնախարարը՝ աստղաբաշխական գնով համարանիշերի մասին



ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ավտոմեքենաների աստղաբաշխական արժեքով պետհամարանիշերի աճուրդին՝ նշելով․ «Պրոցեսը հետևյալն է՝ սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդի և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է մոտակա աճուրդի օրը և աճուրդի ենթակա համարանիշների ցանկը։ Պարտադիր չէ, որ անձը քվեարկի և մասնակցի աճուրդին, և հակառակը՝ կարող է անձը չքվեարկել, բայց հետագայում մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար»։ 

Երեկ՝ փետրվարի 25-ին, լուր էր տարածվել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 300,000 դոլարով, սակայն ըստ ՆԳ նախարարի տեղակալի, լուրը իրականությանը չի համապատասխանում, քանի որ Էլեկտրոնային աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ