21 05 2024

Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան

Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան

Sհamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում և թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատում ահազանգ են ստացել, որ քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված «Lexus lx 570» մակնիշի  ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ   ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։ 

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան միտումնավոր փորձել են հրկիզել։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայր են ժամանել նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ