14 01 2023

Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում. Գևորգ Փարսյան

Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում. Գևորգ Փարսյան

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը`նշելով, որ Կապանում անվտանգային միջավայրը շարունակում է մնալ լարված եւ լուրջ:

«Սյունեցիները, կապանցիները վճռական են իրենց որոշումներում ու քայլերում։ Մենք ապրել, ապրում ու ապրելու ենք այստեղ։ Մեզ համար հետքայլ գոյություն չունի և չպետք է լինի։ Համենայն դեպս, եթե լինի որևիցե ագրեսիա, մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու»,- ասաց Փարսյանը։

Հարցին, թե եթե ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել այսպես կոչված միջանցքը «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի կապանցու, սյունեցու արձագանքը, Փարսյանն ասաց, որ  եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ինքը ոչ մեկի անվտանգությունը չի երաշխավորում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ