14 11 2021

Կապան-Ճակատեն ճանապարհին անցակետ տեղադրելու հետևանքով 6 գյուղ զրկվում են Կապանի հետ կապից․ Փարսյան



«Մենք վստահ հաղթանակ տարանք»,-այս մասին նշեց Կապան խոշորացված  համայնքի ՏԻմ ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ տարած  Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ եղածը  տեղական մակարդակի ընտրություններ էին, բայց  որոշ չափով էլ՝ գնահատական և դժգոհության արտահայտություն իշխանությունների վարած քաղաքականության, ինչի հետևանքով Կապանի  6 համայնք այս պահին մեկուսացված են․

«Մեր գյուղացիները տեղաշարժվելու խնդիր են ունենալու  այն դեպքում, երբ  այլընտրանքային ճանապարհ այս պահին շահագործվող չունենք, վաղ առավոտից լծվելու ենք խնդիրների լուծմանը, մեր հաշվով 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո խորացված խնդիր է այս ամենը, բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ»,-նշեց Գևորգ Փարսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ