Այսօր, Հրազդան-Երևան մայրուղու Հրազդանի հատվածում իրականացված ակցիայի ժամանակ ներկա էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան անհասկանալի պատճառներով և բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Ոստիկանության Հրազդանի բաժին։
«Քաղաքացիական շորերով ոմն մեկը, ոստիկանության կամ ուժային կառույցների ներկայացուցիչը ասեց այստեղ ձեր բողոքի ակցիան մի կազմակերպեք, ասում եմ այսպիսի իրավիճակ է հանրապետությունում դուք ի՞նչ եք առաջարկում։ Ասեցի եթե թուքրերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք։ Ասում է ինձ հարցեր մի տուր։Նյարդային մարդ էր, նյարդերը չդիմացան»,- բաժանմունքի բակում լրագրողի հետ զրույցում նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը