23 04 2024

Այստեղ մտածելու կարիք չկա, մտածելու ժամանակ էլ չկա․ Հայկ Դեմոյան



«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների իրավահաջորդն է, հիշողությունը կրողն է, կրավորական և մարգինալ դիրքորոշում է ունենում նման հանցագործությանն անդրադառնալիս, դրա մասին բարձրաձայնելիս և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը ցավ հայտնեց, որ նման բան մենք տեսնում ենք նաև Հայաստանի պարագայում։

«Այստեղ  մտածելու կարիք չկա, մտածելու ժամանակ էլ չկա։ Աշխարհն արագ անցնում է զանգվածային ոչնչացման մի նոր ռեժիմի, մի նոր իրավիճակի, որին արդյունավետ դիմակայաման մեխանիզմներ պետք է ստեղծենք»,-ասաց Դեմոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ