Սահմանազատման արդյունքում սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում:
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Ես խնդրում եմ՝ սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք, բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը