Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, քանզի համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետեւանքով վտանգելու է Բաղանիսը եւ ոչ միայն Բաղանիսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Ոսկեպարի բնակիչները հավաքվել են,հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է։ Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն»,- տեղեկացրել է Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը