Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Ադրբեջանում սպասվող ինչ-որ զարգացումներով, Իրանի հետ փոխկապակցված:
Այս տարբերակի դեպքում ռուսները ձեռքերը լվանում են:
Սա ընդամենը տարբերակ է: Երբ մի երկիր հարվածում է այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչյանը, իսկ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտում, իսկ երկրորդ երկիրը հարվածում է մյուս երկրին, այն էլ ռազմական օդանավակային, որտեղ ամերիկյան ինքնաթիռներ են, իսկ ԱՄՆ-ն հանգստության կոչեր է անում, ամեն ինչ հնարավոր է, էլ չկա միջազգային կարգ ու կանոն:
Հ.Գ. Եթե Իրանը կարող է Իսրայելին հարվածել, ինչու չի կարող հարվածել Ադրբեջանի իսրայելական ռազմական օբյեկտներին: Թուրքիան էլ եթե պաշտպանի Ադրբեջանին, ապա դրանով պաշտպանում է Իսրայելին, համապատասխանաբար դառնալով Իսրայելի պաշտպան, ինչը բարդություններ կառաջացնի իսլամական աշխարհում ու երկրի ներսում:
Ինչ է նշանակում, երբ միանժամանակ երեք աթոռի վրա ես նստում՝ օսմանիզմի, իսլամիզմի ու թյուրքիզմի: Աթոռները կարող են տարբեր ուղղություններով շարժվել, համապատասխան հետևանքներով՝ բոլորի վրայից վայր էլ ես ընկնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը