14 04 2024

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իսրայելի օդանավակայանների վարչությունը հայտնում է, որ Իսրայելի օդային տարածքը կփակվի՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման պատճառով, գրում է Times of Israel-ը։

Գործակալությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել, թե երբ կվերսկսվեն թռիչքները՝ ասելով, որ կտրամադրի թարմացված տեղեկատվություն՝ կախված զարգացումներից։

Այն ուղևորներին խորհուրդ է տալիս ստուգել իրենց չվացուցակները իրենց ավիաընկերությունների և վարչության կայքում:

Նշվում է, որ Եգիպտոսն ու Լիբանանը ևս փակել են իրենց օդային տարածքները;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ