04 04 2024

Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ նախազգուշացում

Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ նախազգուշացում

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։

«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն», - նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են հայկական օկուպացիայի տակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ