Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դատարանին։
Նշվում է, որ նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, վերը նշված անձինք կրակ են բացել «Պիկնիկ» խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը