Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով աղետների բժշկության կենտրոնին։
Տուժածներից 11-ը երեխաներ են, ավելի քան 90 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 205 հոգու ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն, գրել է գործակալությունը։
Նշվել է, որ 92 տուժած հոսպիտալացվել է, նրանցից 63-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։ 205 տուժած ստացել է ամբուլատոր օգնություն, նշել են կենտրոնում։
Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների ուղղությամբ։ Զոհվել է 139 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը