ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երկիրը գտնվում է լիակատար կործանման և ոչնչացման եզրին:
Իշխանությունը զավթած անհայրենիք խմբակի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության կանխամտածված ոչնչացում են իրականացնում:
Հակաժողովրդական և բացահայտ թշնամական կլանն արմատավորվել է ամենուր և ամեն տեղ. և ամենուր գողություն, կոռուպցիա, նենգություն, պետական ռեկետ, իրավական «բեսպրեդել»...
Փաշինյանական կլանի կողմից ստեղծված պետական համակարգի բոլոր մակարդակներում իշխում է սուտը,դավաճանությունը, հակապետականությունը, ատելությունը…
Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական խմբակը ոչինչ չարեց մեր երկրի անվտանգ զարգացման, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար, որտեղ հայտնվեցինք նրանց անհեռանկար և բացահայտ հակապետական քաղաքականության շնորհիվ:
Կառավրությունից արդեն վեց տարի ելույթներ են հնչում, թե պայքարում են կոռուպցիայի և հովանավորչության դեմ, արդիականացնում են պետական բոլոր ոլորտները, վերազինում են բանակը, բարեփոխում են կրթական և կենսաթոշակային համակարգը և այլն:
Բայց իրականում…
Ո՞ւր մնացին յուրացման համար խոստացված բանտարկությունները, ո՞ւր մնաց ՀՀ-ի տարածքների համաչափ զարգացումը, ո՞ւր մնաց բանակի վերազինումը, ո՞ւր մնաց աղքատության հաղթահարումը, ո՞ւր մնաց աշխատավարձերի իրական բարձրացումը, ո՞ւր մնաց հետևողական պայքարը թմրաբիզնեսի դեմ, ո՞ւր մնաց ռեալ ժողովրդավարությունը և իրավական պետությունը….
Եվ տասնյակ հարյուրավոր ո՞ւր մնաց:
2018 թվական
Պետական հովանավորչության և կոռուպցիայի դեմ պետք է հետևողական, կոշտ, համառ և սկզբունքային պայքար:
2019 թվական
Մենք քրտնաջան և համառորեն կաշխատենք կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
2020 թվական
Կարևոր խնդիր է զսպել իշխանության չարաշահումը և հատկապես կոռուպցիան, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանությանը և իրավապահ համակարգին:
2021 թվական
Կոռուպցիան պետական համակարգում վերացնելու համար դեռ շատ անելիքներ ունենք:
2022 թվական
Մեզ անհրաժեշտ են իրատեսական միջոցներ կոռուպցիայի դեմ պայքարում…
2023 թվական
Անհրաժեշտ է բացահայտել և խիստ պատժել պետական միջոցների վատման ցանկացած փորձ:
2024 թվական
Կառավարությունն առաջարկում է պայքարել կոռուպցիայի դեմ:
Մեզ արդեն վեց տարի բացահայտ ստում են կոռուպցիայի դեմ տխրահռչակ պայքարի ու երկրի արդիականացման մասին:
Եվ հենց այս պահին շարունակվում է երկրի պետական գանձարանի անխնա թալանումը:
Իշխանությունները շարունակում են կեղծել ամեն ինչ՝ շատ պարզ ու հասկանալի…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը