23 10 2024

Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում. Նիկոլ Փաշինյան



Չհամակերպվելով այն փաստի հետ, որ Գյումրիում ՔՊ-ն չունի լիարժեք իշխանություն, այս օրերին իշխանական մեքենան լծվել է այս փաստը շտկելու աշխատանքներին: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու  հնարավոր եւ անհնարին բոլոր մեթոդները, դուք փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը նվաճել նաեւ Գյումրիում: Հաճախ եք սիրում կրկնել, որ ՀՀ քաղաքացիներն իրենք իրենց քվեով ձեզ են լիազորել ղեկավարել մեր երկիրը: Բայց չէ՞ որ նույն քաղաքացիներն իրենց քվեով լիազորել էին «Բալասանյան դաշինքին» Գյումրիում, «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքներին Ախուրյանում, «Մամիկոն Ասլանյան դաշինքին» Վանաձորում ղեկավարել այդ համայնքները:

Ինձ մոտ հարց է առաջանում, հաջորդ ո՞ր համայնքն է, եւ ի վերջո, ինչքա՞ն է շարունակվելու ձեր իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառումը»,- ասաց նա:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ