20 03 2024

Ուզեցավ աչքներս վախացնի, որ Հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի. Ոսկեպարցի

Ուզեցավ աչքներս վախացնի, որ Հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի. Ոսկեպարցի

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել, նրանք իրենց բողոքն են հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ, որոնց թվում է Վերին Ոսկեպարը:

«Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավելի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,- ասաց ոսկեպարցիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ Հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ  խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց: Թուրքն ուզում է էս խելոք տտին վախացնի, որ խելոք հողերը տա, բայց դա չլնող բան է: Փաշինյանը վախեցած ա, ու ուզում է մեզ էլ վախացնի: Բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու»:

Ոսկեպարցիները նշում են, որ ամբողջ Հայաստանը պետք է Ոսկեպարի շուրջը համախմբվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ