Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։
Նա հավելել է` առաջին անգամ չէ, որ Ոսկեպարում նման դեպք է տեղի ունենում։
«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել է դեպքը։ Դա այն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ ու վարչապետը առաջարկում էր փոխանակել»,- ասաց նա։
Դեռ հայտնի չէ, թե որքան վնաս են կրել անասնապահները, բայց համայնքի ղեկավարը նշել է, որ հարցը շուտով կքննարկվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը