19 03 2024

Նույն գործընթացը տարիներ առաջ իրականացվեց Սյունիքում՝ Գորիս- Կապան ճանապարհին․ Տիգրան Աբրահամյան



Ինչու Ադրբեջանը 10-15 տարի առաջ Տավուշի գյուղերը չէր պահանջում, ներկայացնում է, այն ժամանակ, երբ տեսնում է, որ կա պատրաստակամ իշխանություն, որը բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը պատրաստ է աղավաղել, այդ տրամաբանությունը խախտել և գնալ միակողմանի զիջումների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այդ ճանապարհների և այդ տարածքների հետ կապված ՀՀ իշխանությունը սկզբում շրջանառության մեջ մտցրեց մոտեցում, թե Ադրբեջանը պահանջում է այդ 4 գյուղերը, հետո ևս 4 անկլավները, ապա մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանը օկուպացրել է տարբեր շրջաններում ու փորձում էին համարժեքության իրավիճակ ստեղծել, ինչը կարող է տրամաբանական թվալ, բայց խնդիրն այն է, որ այսօր իշխանությունը գնում է ոչ թե սահմանային ճշգրտումների, այսինքն դեմարկացիա, դելիմիտացիա ճանապարհով, այլ փաստացի գնում է 4+4 գյուղերի հանձնման ճանապարհով»,- արձանագրել է Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ