Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևանում, օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ հարձակվում են 17_18 տարեկան տղայի վրա և սպանում։ Սպանում են մտածված, սպանում են ծրագրավորված։
Պահանջում եմ շատ արագ գտնել և պատժել սպանության բոլոր մասնակիցներին։
Մեծագույն ցավ է ինձ համար, որ այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թևածող չարի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը ծանր հետևանքների է հանգեցնում և հանգեցնելու։
Ցավ եմ ապրում, որ հանրությունը, մասնավորապես սոցիալական ցանցերը անհամեմատ ավելի մեծ ակտիվությամբ քննարկում է ֆ_վ_ ի ուղղագրության, կոնսերվատորիայի տեղափոխման-չտեղափոխման հետ կապված հարցերը, բայց քար անտարբերություն է ցուցաբերում նման սարսափելի դեպքերի նկատմամբ։
Մենք պետք է արագ սթափվենք և ազատվենք չարությունից ու չարքերից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը