Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից, ինչպես ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկում նշել էր, որ 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն Բաքուն հրաժարվում է ճանաչել օկուպացիայի փաստը։
Կառավարությունից հայտնում են, որ այս գյուղերից օկուպացրած տարածքը կազմում է 170 քառ կմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը