Այսօր՝ փետրվարի 21-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը:
«Ես 44-օրյա պատերազմի մասնակից տղա եմ: Ես հալալ ախպորս հետ գնացել եմ պատերազմ, դարձել հաշմանդամ, իմ ջեբից բուժվել, կիսատ թողել բուժումը, որովհետև իմ փողը չհերիքեց: Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք: Հիմա ես պտի գնամ հասնեմ Ռուսաստան աշխատեմ, բերեմ, մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլն էլ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբայ, չգիտեմ որտեղ, սոկ խմի՞»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքված քաղքացիները հավաստիացնում են, որ տեղի բոլոր բնկիչները արտագնա աշխատանքի շնորհիվ են կարողանում ընտանիք պահել:
Հիշեցնենք, որ վերջիններս բողոքում են օրենքի դեմ, համաձայն որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է Հայաստանում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը