Այսօր՝ փետրվարի 21-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը: Բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։
«Օրենքը սենց է. եթե տարվա մեջ 183 օր մնացել ես Հայաստանում, ուրեմն հարկվում ես: Թող օրենքը բոլորի համար դնեն հավասար: Երեք օր առաջ հեռուստատեսությամբ հայտարարում են, որ այսօուհետ խոպանչիները հարկվում են: Բա եթե 3 օր առաջ եք հայտարարում, ո՞նց եք 2022-ից մարդկանց հարկում: Դեռ տույժն էլ հետն է եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ բնակիչ հարց է բարձրացրել. «Ինչի՞ համար են մեզ հարկում: Ռուսաստան մեկնողներին ոչ աշխատանքով են ապահովում, ոչ բժշկական ապահովագրությունով, ոչ մնալու տեղով: Աշխատում ենք ՌԴ-ում, հարկ ենք մուծում ՌԴ-ում, մնացած կոպեկները, որ պետք է այստեղ երեխա պահենք, ապագա զինվոր ու ապագա մայր պահենք, պետք է հարկ ու տուրք տանք ոստիկանություն պահելու համա՞ր»:
Քաղաքացիներից մեկն էլ վրդովվեց՝ նշելով. «Գնացել 300 հազար փախցնելով ռուսի ունիտազ մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատել եմ, որ հիմա բերեմ տամ իրե՞նց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը