Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիչ առաջ ստացա տեղեկություններ այն մասին, որ նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը։
Վարորդներն ահազանգում են, որ վրացական կողմին սկսել է դուր չգալ, երբ հայկական բեռնատարները լիցքավորված են լինում 500 լիտր դիզվառելիքից ավելի։ Վարորդները կամ տուգանվում են, կամ զգուշացվում են։
Շատ հաճախ, հարմարություններից ելնելով՝ բեռնատարները երկու բաք են ունենում, և դիզվառելիքը գերազանցում է 1000 լիտրը։
Տեղում հայտնում են, որ կարող է լիցքավորված լինել միայն մեկ բաքը, մինչդեռ, դա տեխնիկապես անհնար է երկու բաքի առկայության դեպքում։
Ինչպե՞ս է ստացվում, որ հարևան երկիր հաճախակի գործողումների մեկնող իշխանությունները վրացական կողմի հետ չեն պարզաբանում նման խնդիրները։
Այսպիսի սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։
Պատրաստվում եմ հարցում ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել այսպիսի նոր սահմանափակման համար, և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայկական կողմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը