05 02 2024

Նոր մանրամասներ և տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած պայթյունից



Փետրվարի 5-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշվում է, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ քաղաքացիներ կան:

Yerevan Today-ի տեսանյութը՝ դեպքի վայրից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ