03 02 2024

Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով

Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով

Հանրապետությունում սպասվում է բավական տաք փետրվար։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է եղանակի կանխատեսում 2024թ.փետրվար ամսվա համար։

Ըստ այդմ, առանձին օրերին կարող է դիտվել մինչև +23 աստիճան տաքություն։ Նման ջերմաստիճան, ըստ կանխատեսման, կգրանցվի Սյունիքի հովիտներում։ Առանձին օրերի Շիրակում կարող է  գրանցվել մինչև -25 աստիճան ցուրտ։

Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

 
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրեց, որ հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ