Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- ասել է նա։
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում, նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։
«Ատեստավորումը, ի հեճուկս բոլոր պեսիմիստների բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը