31 01 2024

Ադրբեջանական ծրագրով Գոշավանքը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին». Թաթոյան

Ադրբեջանական ծրագրով Գոշավանքը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին». Թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամը գրում է.

«Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ 

Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։

Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը։

Հայաստանի զավթման ծրագրի կեղծիքների համաձայն՝ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին։ Իբր դա «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերվել և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։

Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ