Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում։ Հայտնի է երեք վիրավորի մասին:
Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել արտադրամասում մուրճի՝ ականանետի արկին հարվածի հետևանքով։
Նշենք, որ նույն գործարանում պայթյուն էր տեղի ունեցել նաև նախորդ տարվա հուլիսին։ Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը ՝ վիրավորվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը