08 01 2024

Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն նշանակել է ռազմամարզական վարժարանի տնօրեն․ Factor.am

Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն նշանակել է ռազմամարզական վարժարանի տնօրեն․ Factor.am

 

Factor.am-ը գրում է․ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Տեղեկությունը կայքին հաստատել է Մանուչարյանը։

Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։ «Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- հավաստիացրել է Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։

Կայքին հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվում էր նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ