Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծության հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Տուժել է 108 մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Բելգորոդի շրջանի վրա հարձակումները շարունակվում են ուրբաթ երեկոյից։
Բնակելի հատվածում հարված է գրանցվել, ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Քաղաքում հրթիռի ազդանշան է հնչել, և բնակիչներին խնդրել են գնալ ապաստարաններ: Ազդանշանն այժմ չեղարկվել է:
ՌԴ ԱԻՆ-ն արձանագրել է 10 հրդեհ, բոլորն այժմ մարվել են։
Բելգորոդի կենտրոնում, նախնական տվյալներով, վնասվել է մոտ 40 քաղաքացիական օբյեկտ, ТАСС-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
Բելգորոդում գործարկվել է թեժ գիծ՝ 122 համարով, որը տեղեկություններ է ստանում զոհերի և ավերածությունների մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի վրա հարձակման մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինի հանձնարարականով Բելգորոդ թռավ Առողջապահության նախարարության թիմը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ։
Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա՝ փորձելով շեղել ուշադրությունը ճակատում կրած պարտություններից և ռուսական զորքերին սադրել նմանատիպ գործողությունների, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Կիևի հայտարարությունները ՌԴ-ին ուղղված վերջնագրերի վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք «չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի», իսկ «սրով կամ նռնակով եկածներին քշել է»:
«Բոլոր նրանք, ովքեր դեռ լսում են «բանկային ահաբեկիչներին», պետք է իմանան՝ Ռուսաստանը երբեք չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի։
ՌԴ առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել է ուկրաինական գնդակոծության ենթարկված Բելգորոդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը